|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, որ այս որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է Արարատի մարզում ճանապարհահատվածի անվտանգ երթևեկությամբ պայմանավորված լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտությամբ:
«Այս որոշման նախագծի անրաժեշտությունը պայմանավորված է Արարատի մարզում հիմնանորոգման աշխատանքների անհրաժեշտությամբ: Նշված աշխատանքները` 182 միլիոն դրամի արժողությամբ, առաջարկվում է կատարել պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով առաջացած տնտեսումների հաշվին»,- ասաց Բեգլարյանը:
Վարչապետ Աբրահամյանը հաստատեց որոշման նախագիծը: