|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Epress.am-ը գրում է, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Տիգրան Առաքելյանը շարունակում է մնալ ԱԱԾ մեկուսարանում։ Նա ձերբակալվելուց հետո հանդիպել է միայն փաստաբանի հետ, քանի որ հարազատների հետ տեսակցությունն արգելված է։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Առաքելյանի եղբայրը՝ Հունան Առաքելյանը։
Նրա խոսքով՝ հարուցված քրեական գործի մասին Առաքելյանի հարազատները որևէ տեղեկություն առայժմ չունեն։
Հիշեցնենք, որ, պաշտոնական վարկածի համաձայն, Տիգրան Առաքելյանը մեղադրվում է շորթման մեջ, նրան ձերբակալել են ՀՀԿ-ական երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու և հրապարակել սպառնալու համար: