|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց 35 միլիոն դրամ տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարությանը: Գումարն անհրաժեշտ է Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներն իրականացնելու նպատակով:
Բաղրամյանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի «Մուսա լեռան հերոսամարտի և մուսալեռցիների ազգագրության թանգարանի» մասնաճյուղը գտնվում է անմխիթար վիճակում և հրատապ հիմնանորոգման կարիք ունի: Խնդիրը հատկապես կարևորվում է այն հանգամանքով, որ 2015 թվականի սեպտեմբերին լրանում է Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակը, և նախատեսվում է իրականացնել մշակութային և այլ հոբելյանական միջոցառումներ: