|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Շոգ եղանակին բնակչությունը պետք է էականորեն վերանայի իր վարքագիծն ու սովորույթները: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը:
Ըստ նրա` մարդիկ պետք է նաև իրենց սննդակարգը փոխեն և սկսեն ավելի թեթև սնունդ կիրառել, հարկավոր է խուսափել ճարպերից, որոնք օրգանիզմում ամռանը սթրեսային վիճակ են ստեղծում: «Շոգը նպաստում է մանրէների բազմացմանը, այդ իսկ պատճառով էլ պետք է սնունդը լավ լվանալ, առավել ևս` կանաչիները, միրգն ու բանջարեղենը: Հատուկ պահպանման պայմաններ պահանջող սննդամթերքը պատահական տեղերից չպետք է գնել: Ուշադիր եղեք սունկ գնելիս»,- ասաց Պետիկյանը:
Նա խորհուրդ տվեց օրվա ընթացքում անպայման երեք լիտր հեղուկ օգտագործել՝ հիմնականում ջուր, ինչպես նաև թթու համով ըմպելիքներ` թան, կիտրոնի հյութ /տնական պայմաններում սարքած/: