|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քիչ առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ բողոքի ակցիայի ակտիվիստներին եւ ասաց, որ այսօր օրվա երկրորդ կեսին ոստիկանությունն անընդհատ խախտումներ է հայտնաբերում` ավազով շշեր, ալկոհոլ, արկղերով գարեջուր:
«Ոստիկանությունը կամաց-կամաց վտանգներ է տեսնում, դուք` որպես ցույցի կազմակերպիչներ, պատասխանատվություն եք կրում նրանց համար: Դուք զգուշացրեք բոլորին` զերծ մնան անօրինական գործողություններից»:
Ակտիվիստներն ի պատասխան վստահեցրին, որ փորձում են վերահսկել ամեն ինչ, «ներս մտած ամեն ջուր ստուգում են, բայց դժվար է վերահսկել մարդկանց, երբ նրանց քանակը 30 հազար է»: Օսիպյանը հակառակվեց` ասելով, որ այստեղ այդքան մարդ չկա, թյուրիմացության մեջ մարդկանց մի գցեք: