|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի ցույցն ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Ցուցարարներին են մոտեցել մաքրություն իրականացնող «Սանիտեք» ծառայության աշխատակիցները և պահանջում են հանձնել աղբամանները, որոնք ցուցարարները բերել են բարիկադների համար:
«Մեզ անհրաժեշտ է մեր սեփական գույքը` աղբամանները, տանենք, դնենք քաղաքում, որովհետև քաղաքը աղբի մեջ կորչում է»,- ասացին ծառայության աշխատակիցները:
Ցուցարարները խնդրեցին մի քանի աղբաման թողնել, մնացածները տանել: Ծառայության աշխատակիցները համաձայնեցին: