|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քիմ Քարդաշյանը երեկ Հայրերի օրվա կապակցությամբ արխիվային լուսանկարներ է հրապարակել հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի հետ:
«Շնորհավորում եմ աշխարհի լավագույն հայրիկին: Արդեն մոտ մեկ տասնամյակ է, ինչ դու չկաս, սակայն հիշողությունները դեռ վառ են և կմնան ընդմիշտ: Շնորհավորում եմ բոլոր հրաշալի հայրերին»:


Քիմը նաև երկու լուսանկար է հրապարակել` ամուսնու՝ Քանյե Ուեսթի և փոքրիկ դստեր՝ 2-ամյա Նորթի, և կատարել հետևյալ գրառումները. «Ես շատ բախտավոր եմ՝ ամուսնացած լինելով մի մարդու հետ, ով անփոխարինելի սիրով սիրում է իր դստերը: Շնորհակալ եմ այդքան լավ հայր լինելու համար: Մենք քեզ շատ ենք սիրում ու գնահատում: Մենք օրհնված ենք՝ քեզ մեր կողքին ունենալու համար»:

Քարդաշյանն ամուսնու և փոքրիկի մյուս նկարը մեկնաբանել է այսպես. «Ուեսթը հիանալի հայրիկ է փոքրիկ Նորթի, ինչպես նաև ամենալավ հայրն է լինելու մեր ապագա որդու համար»:
