|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» թերթը գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից օրեր առաջ ուղղաթիռով բարձրաստիճան զինվորական ամուսիններ են այրվածքներով տեղափոխվել Երեւան:
Yerkir.am-ին հաջողվեց պարզել, որ ամուսիններն այրվածքները ստացել են «Արիստոն» ջրատաքացուցիչից թափված` 100-150 լ եռման ջրից: Նախնական տեղեկություններով` հավանաբար, կաթսան պայթել է, ինչն էլ հանգեցրել է դժբախտ դեպքին:
Նշենք, որ ամուսինները կիրակի օրը տեղափոխվել են Երևանի այրվածքաբանական կենտրոն:
Yerkir.am-ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը հայտնեց, որ տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նրա խոսքով՝ տուժած կինը 30 տոկոս այրվածք է ստացել, նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Իսկ ամուսինը 85 տոկոս այրվածք է ստացել, վիճակը ծանր է: Դավիդյանի խոսքով՝ ամուսինը ոտքից գլուխ այրվածքներ է ստացել: