|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թեեւ «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մարգար Եսայանը խորհրդարանական ընտրություններից առաջ խոստացել էր, որ հայկական որբանոցի սեփականությունը կվերադարձվի հայկական կողմին, սակայն այդ ուղղությամբ դեռ ոչ մի քայլ չի ձեռնարկվել:
Պատահական չէ նաև, որ Թուրքիայում «Նոր Զարթոնք» հայկական միությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ, ըստ երևույթին, հայկական որբանոցի անունը Եսայանն օգտագործել է խորհրդարանական ընտրություններում տվյալ կուսակցության քարոզարշավն իրականացնելու համար:
Որբանոցի ոչնչացման դեմ պայքարի մասնակիցները, սակայն, շարունակում են գիշերել որբանոցում և կազմակերպել տարբեր միջոցառումներ՝ կանխելու որբանոցը ոչնչացնելու հնարավոր հերթական փորձը: Նրանք նաեւ իրենց աջակցելու կոչ են անում համայն հայությանը: