|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Արտաշատում երեկ մեկնարկեց քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը: «Ժամանակի» հետ զրույցում Արգամ Աբրահամյանը վստահեցրեց, որ ընտրություններին մասնակցելու է քաղաքակիրթ ձևով: «Մենք բիրտ մեթոդների չենք դիմելու, արդար ընտրություն է լինելու... Որ ընտրակաշառք բաժանենք, դուք կիմանաք, նման մտադրություն չունենք», - ասաց նա: Անդրադառնալով մյուս թեկնածուի՝ Գազի Հովոյի թեկնածությանը՝ Արգամ Աբրահամյանն ասաց, որ նրան մրցակից է համարում: «Ով որ մասնակցում է, բոլորին էլ մրցակից եմ համարում», - ասաց նա հորեղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի հուշումից հետո»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։