|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր yerkir.am-ի լրագրողը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է անցել նրա որդու՝ Տիգրանի՝ Գորիսի միջադեպի վերաբերյալ հարցաքննությունը: «Հարցաքննել ու ուղարկել են տուն»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե որդին մասնակցել է միջադեպին, հետևաբար, պետք է պատասխանատվություն կրի, Խաչատրյանը պատասխանեց. «Նման բան չկա»:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի որդին, ով դեպքից հետո լքել էր հանրապետությունը, երկու օր առաջ ներկայացել էր ոստիկանության Գորիսի բաժին և բացատրություն տվել: Սակայն առայժմ Տիգրան Խաչատրյանի՝ այս գործով ունեցած կարգավիճակի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ: