|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ հաստատելով մայիսի 10-ին Լիբիայի տարածքից թուրքական բեռնատար նավի ուղղությամբ արձակված կրակոցների մասին լուրը:
Ըստ Hurriyet-ի՝ գնդակոծության հետևանքով մահացել է նավապետի 3-րդ օգնականը` ազգությամբ թուրք: Կան նաև վիրավորներ:
Թուրքիայի ԱԳ նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ թուրքական ընկերությանը պատկանող, սակայն Կուկի կղզիների դրոշը կրող «Թունա-1» նավը, Իսպանիայից ուղևորվել է Լիբիայի Թոբրուկ նավահանգիստ։ Երբ նավը գտնվել է միջազգային ջրերում, նրա ուղղությամբ կրակահերթ է արձակվել ափից:
Նախարարությունը խստորեն դատապարտել է հարձակումը և հայտարարել է, որ սպասում է Լիբիայի իշխանությունների շտապ հետաքննությանը։ Ի դեպ, միջազգային օրենքի համաձայն՝ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում փոխհատուցում պահանջելու։