|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գոհար Ենոքյանի ձերբակալմանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց. «Ես նրա վերաբերյալ դրական տպավորություն ունեմ: Պատգամավորներն ասում են, որ նա վատառողջ է, փորձել ենք ինչ-որ ձևով մեկնաբանություն ստանալ հիվանդության պատճառով խափանման միջոցը փոխելու համար: Այստեղ արդեն ԱԺ պատգամավորների միջամտության խնդիր չկա, որովհետև քննչական գործողություններ են ընթանում: Իսկ մամուլից ես կարդում եմ այդ գործի վերաբերյալ ասեկոսեներ: Ես անընդհատ հետաքրքրվում եմ գործի ընթացքով»: