|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մարտի 25-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Գործարանային փողոցի 2-րդ հանրակացարանի մոտից, թմրամիջոց պատրաստելու, պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Դավիթ Շ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է չորացված, մանրեցված կանաչավուն զանգված:
Դավիթ Շ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը «մարիխուանա» խոտաբույս է, որը հավաքել է Մայիսյան գյուղի տարածքից` հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: