|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Այսօր ՀՅԴ ԳՄ պատվիրակությունը` Աղվան Վարդանյան, Լիլիթ Գալստյան ու Պետրոս Մեղրյան կազմով, հանդիպեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում կարևորվեցին երկու երկրների միջև տարածաշրջանային կայունությանն ուղղված խորքային հարաբերությունները, տնտեսական խնդիրները, անդրադարձ եղավ հոգևոր կապերին և դրանց խորացմանն ուղղված գործողություններին:
ՀՅԴ ԳՄ Ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը ընդգծեց այն հանգամանքը, որ երկրների միջև տարածաշրջանային և քաղաքական հետաքրքրություններն ու կողմնորոշումները չպետք է խանգարեն երկրների միջև փոխադարձ ըմբռնմանը և տարածաշրջանային կայունության ապահովմանը:
Անդրադառնալով ջավախահայության հոգևոր մշակութային իրավունքների պաշտպանության խնդրին` Լիլիթ Գալստյանը կարևորեց այնպիսի ընթացակարգերի սահմանումը, որոնք կնպաստեն Ջավախքում հայ ինքնության պահպանության ու հայեցի կրթական ծրագրերի իրականացմանը:
Դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների վրացական փորձը:
Կարևորելով երկկողմ հարաբերությունների անհրաժեշտությունը` քննարկվեց նաև ՀՅԴ պատվիրակության` առաջիկայում Վրաստան այցելության հնարավորությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առավել սերտ աշխատելու և պարբերաբար տեսակետներ փոխանակելու վերաբերյալ: