|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում «Արմսվիսբանկ»-ն ու «Արցախբանկ»-ը կհայտարարեն իրենց միավորման մասին: «Արցախբանկ»-ից «Ժողովուրդ»-ին պատասխանեցին, որ իրենք շարունակում են իրենց բնականոն հունով աշխատել, և բանկի ներսում նման թեմայի շուրջ քննարկումներ տեղի չեն ունենում: Բայց մենք տեղեկացանք, որ «Արցախբանկ»-ի 43.1 տոկոս բաժնեմասը և «Արմսվիսբանկ»-ի 80 տոկոս բաժնեմասը պատկանում են նույն մարդուն՝ Վարդան Սիրմաքեսին:
Ինչպես հայտնի է՝ բանկերի միաձուլման համար առանցքային որոշումը պետք է կայացնեն բաժնետերերը: Իսկ երկու բանկում միևնույն բաժնետիրոջ առկայությունը նման որոշման կայացումն առավել քան հեշտացնում է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։