|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում` Աթաթուրքի անվան օդանավակայանում, ապօրինի տեսագրություն արած պոլսահայ լուսանկարիչ Ասպետ Մանուկյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Ըստ DHA-ի՝ Օդանավակայանների պետական մարմինն այդ կապակցությամբ հետաքննություն է սկսել հայ լուսանկարչի նկատմամբ՝ օդանավերի թռիչքները վտանգելու մեղադրանքով:
Օդանավակայանների պետական մարմնի գլխավոր տնօրեն Օրհան Բիրդալն այդ կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Նա նշել է, որ իրավապահներն այդ ուղղությամբ աշխատում են և քրեական գործընթացի ավարտից հետո միայն կկարողանան վերջնական հայտարարություն անել: