|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դեկտեմբերի 2-ին` ժամը 20.16-ին, ահազանգ է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել դեպի ձորակը, տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գ. Ա.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 34 ԼՏ 420 պետհամարանիշով ավտոմեքենան Նորատուս-Արծվաքար ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 10 մետր սահել դեպի ձորակը: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: