|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նոյեմբերի 22-ին, ժամը 10.29-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա- Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ալագյազ-Ռյա-Թազա 3-րդ կմ-ում բախվել են «Սամանդ» մակնիշի 34 MU 948 պ/հ (վարորդ` Մ. Գ., ծնվ. 1955 թ.) և «ԳԱԶել» մակնիշի 103 LL 62 պ/հ (վարորդ` Ա.Մ., ծնվ. 1982 թ.) ավտոմեքենաները, ինչից ավտմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հանդամասում:
Տուժած Մ.Գ.-ն տեղափոխվել է Ապարան քաղաքի ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: