|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ Ուդմուրտիայի Հանրապետության Իժևսկ քաղաքում անցկացվեց ձյուդոյի միջազգային երիտասարդական մրցաշար՝ նվիրված ԽՍՀՄ աշխատանքի կրկնակի հերոս գեներալ-լեյտենանտ Մ.Տ.Կալաշնիկովի հիշատակին: Մրցաշարին մասնակցեցին նաև մեր երիտասարդական հավաքականի անդամներ Շահեն Աբաղյանը /55 կգ/, Վահագն Հովսեփյանը /55 կգ/ և Հարություն Դերմիշյանը /66 կգ/: Մրցաշարին մասնակցում էին նաև Գերմանիայի հավաքական թիմը և ՌԴ 21 մարզերի թիմեր: Մրցակցությունը բավական մեծ էր, մրցաշարը կազմակերպված էր բավական բարձր մակարդակով: Հ.Դերմիշյանը` 5 հաղթանակ` մեկ պարտությունով, իսկ Վահագն Հովսեփյանը` 4 հաղթանակ` մեկ պարտությունով, գրավեցին 3-րդ մրցանակային տեղերը: Շահեն Աբաղյանը մեկ հաղթանակ տոնեց և կրեց երկու պարտություն, ինչի արդյունքում դուրս մնաց հետագա պայքարից:
Աղբյուր՝ Judo.am