|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի դարպասապահ Վոլքան Դեմիրելը Եվրո 2016-ի նախընտրական փուլի` Թուրքիա-Ղազախստան հանդիպման նախախաղային վարժանքի ժամանակ լքել է խաղադաշտը:
Ըստ Eurosport-ի` խաղից առաջ երկրպագուներն իրենց դժգոհությունն են արտահայտել դարպասապահի նկատմամբ: Սակայն երբ նրանցից մեկն անվայել ժեստ է արել, դարպասապահը լքել է խաղադաշտը:
CNNturk-ի հաղորդմամբ` սպասվում է, որ դարպասապահը 2-12 ամիս կզրկվի որևէ մրցաշարի մասնակցելու իրավունքից և կենթարկվի դրամական տուգանքի: