|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության տարելիցի կապակցությամբ այսօր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ անդամներ Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը և այլք այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ծաղիկներ դրեց ոճրագործության զոհ դարձած Վազգեն Սարգսյանի շիրիմին, իր կարեկցանքը հայտնեց սպարապետի մորը` տիկին Գրետային և եղբորը` Արամ Սարգսյանին:
Կոնգրեսի ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց նաև 2012-ին Ֆրանսիայում մահացած` «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, նախկին պատգամավոր Սմբատ Այվազյանի շիրիմին:
Լրագրողների հարցերին, սակայն, առաջին նախագահը հրաժարվեց պատասխանել:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: