|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հոկտեմբերի 14-ին մի կազմակերպության աշխատակցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ ոստիկանության ծառայողները Հովսեփ Էմինի փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ ծնված Սվետլաննա Օ.-ին: Պարզվել է, որ նա հոկտեմբերի 13-ին` ժամը 01.00-ին, գտնվելով տվյալ կազմակերպության աշխատասենյակում և օգտվելով աշխատակցի ժամանակավոր բացակայությունից, գողացել է նրա բջջային հեռախոսը:
Կինը խոստովանել է կատարածը: Կատարվում է հետաքննություն: