|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմում չընտրվելու մասին իր տեսակետն է հայտնել նաև ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջավարին: Այդ մասին հայտնում է Radikal-ը՝ վկայակոչելով Newsweek-ը:
Ջաֆարին քվեարկությունից հետո հանդես է եկել հայտարարությամբ` Թուրքիայի պարտությունը «սկանդալ» որակելով: Նշելով, որ «դա Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ձախողումների ցուցանիշն է», սիրիացի դիվանագետն ասել է. «60 ձայն հավաքած Թուրքիայի համար սա մեծ ձախողում է, իսկ Էրդողանի ու կառավարության համար՝ սկանդալային մակարդակի կորուստ: Ակնհայտ է, որ Էրդողանի քաղաքականությունը սնանկանում է»: