|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինացի սկանդալային լրագրող Վիտալի Սեդյուկը, ով հայտնի է համաշխարհային աստղերի վրա հարձակումներով, այս անգամ որպես իր «զոհ» ընտրել է Քիմ Քարդաշյանին. հայտնում է Комсомольская Правда-ն:
Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ ժամանել է Փարիզ՝ Բարձր նորաձևության շաբաթվան ներկա գտնվելու։
Սեդյուկը սպասել է նրանց ամբոխի մեջ։ Երբ Քարդաշյանը դուրս է եկել մեքենայից, լրագրողը մոտեցել է նրան, քաշել մազերից և փորձել գցել գետնին։ Բարեբախտաբար, աստղերի թիկնապահներն արագ արձագանքել են: Սեդյուկը դեռեւս ձերբակալված չէ: