|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապին` ավտովթարի հետևանքով նրա հարազատների ողբերգական մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
«Մեր խորին վշտակցությունն ենք հայտնում ու ցավակցում Ձեզ և Ձեր հարազատներին: Աղոթում ենք, որ Տերն Իր սիրո և ողորմության մեջ ընդունի նրանց հոգիները… և մխիթարություն պարգևի Ձեզ, Ձեր ընտանիքի անդամներին ու հարազատներին: Թող Բարձրյալն Աստված օգնական լինի Ձեզ և դժվարին այս պահին զորացնի` հաղթահարելու մեծ կորստյան ցավը և շարունակելու Ձեր աստվածահաճո հովվապետական առաքելությունը»,- ասված է Վեհափառ հայրապետի ցավակցական ուղերձում: