|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ամբողջ ԴԱՀԿ-ն էստեղ է, ոչ մեկի չեն թողնում ներս մտնել: Որոշում դեռ չեմ ստացել, բայց իմ կարծիքով վտարում են»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Մարզահամերգային համալիրի գործով փաստաբան Արմինե Հակոբյանը:
Նա նշեց, որ վտարման կամ այլ գործողություններ կատարելու վերաբերյալ որոշումը պետք է հանձնվի Մարզահամերգային համալիրի տնօրեն Հարություն Մուրադյանին, իսկ նա ներկայումս նույնիսկ Երևանում չէ:
Փաստաբանի խոսքով, ԴԱՀԿ-ի գործողությունները անօրինական են. երեկ ավարտվել է համալիրի հերթական աճուրդը և որևէ առաջարկ չի եղել:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՄՀՀ-ից հաղորդագրություն է տարածվել, որում նշվում է հետևյալը. «ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ներխուժել են մարզահամերգային համալիր եւ առանց հիմնավորումների համալիրի աշխատակիցներին դուրս են հրավիրում շենքից: Այս ամենը հետեւանք է Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ բյուջեից շուրջ 25 մլն ԱՄՆ դոլարի՝ ՄՀՀ-ին փաստորեն չտրամադրված վարկի շուրջ մութ պատմությունը քողարկելու»: