|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է սահմանի ռուսաստանյան կողմում ուկրաինացի սահմանապահների և ԵԱՀԿ դիտորդների տեղակայել այն անցակետերի մոտ, որոնք գրավել են աշխարհազորայինները: РИА Новости-ի հաղորդմամբ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այս հարցով շուտափույթ խորհրդակցություններ սկսելու հույս ունի:
«Այս անցակետերը մի քանի օր առաջ զբաղեցրել են աշխարհազորայինները, և Ուկրաինայի նախագահն արդեն ոչ առաջին անգամ համառորեն հարց էր բարձրացնում, որ իրավիճակը պետք է վերահսկողության տակ առնել և ապահովել թափանցիկություն, որպեսզի բոլորը կարողանան համոզվել, որ այդ անցակետերով զինված մարդիկ չեն անցնում»,- ասել է Լավրովը: