|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հալեպի տարբեր շրջաններում, հատկապես` Նոր Գյուղում, անհամար հրասանդներ և հրթիռներ են ընկնում: Շրջանում բուռն կրակոցներ են, իրավիճակը խիստ լարված է: Մի ժամվա ընթացքում Նոր Գյուղում գրանցվել է 22 զոհ և 75 վիրավոր (հայեր չկան): Այս մասին հայտնել են Հալեպի լրատվական գրասենյակից:
Հալեպի Տիգրանյան սրահը կոչ է անում հալեպցիներին ոչ անհրաժեշտ դեպքերում դուրս չգալ տանից, հեռու մնալ պատուհաններից և որևիցե անհրաժեշտության կամ կարիքի դեպքում դիմել Նոր Գյուղի ակումբին: