|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիսի 8-ին` ժամը 09.15-ին, Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 04.23-ի սահմաններում Ասպինձա քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 34 VT 295 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը: ՃՏՊ-ի հետևանքով Գյումրի քաղաքի բնակիչներ Մ. Ա.-ը, Է. Հ.-ը, Ս. Շ.-ը և Ա. Ռ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ասպինձա քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: