|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հանրապետության տարածքում ապրիլի 10-ին, 11-ին` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:
12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 2-7մ/վրկ., ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ.: Օդի ջերմաստիճանը 10-14-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում ապրիլի 10-ին, 11-ին` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ.: