|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
22-ամյա զինծառայող Գառնիկ Թորոսյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետերի հատկանիշներով ( սպանությունը` ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով): Այս մասին yerkir.am-ին հայտնեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ զինծառայողը մահացու հրազենային վերք է ստացել երեկ` ժամը 09:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի (Մարտունի) պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ:
Գառնիկ Թորոսյանը Շիրակի մարզի Նահապետավան գյուղից էր: