|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը օպերայի թատորնի տարածքում ուշագրավ դեպքի է ականատես եղել` Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը կրպակի հետևից հետևում էր տրանսպորտի եռուզեռին։
«Ընդ որում` նա իրեն, պահում էր տարօրինակ կերպով, կանգառի հարևանությամբ գտնվող կրպակի հետևից ծիկրակում էր, թաքնվում, անհանգիստ հետ ու առաջ քայլում և այսպես շարունակ։ Ու տպավորություն էր, թե նա ինչ-որ մեկից վախեցած թաքնվում է։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հենրիկ Նավասարդյանն իր այս քայլը բացատրեց հետևյալ կերպ. «Կրպակի հետևից չեմ հետևել, այլ չվացուցակի մոտ կանգնել և հետևել եմ երթուղայինների աշխատանքին, թե որքանով են բարեխիղճ աշխատում»,– գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։