|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն տեղեկացրել ենք, որ, ՀՀ մշակույթի նախարարության համաձայնությամբ եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի գլխավորությամբ, պատրաստվում են Գառնու հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցել:
Yerkir.am-ի հետ զրույցում դերասան Սոս Ջանիբեկյանը նշեց, որ կուզեր` պատմաբանների, ժողովրդի, հնագետների եւ մեր պատմական արժեքները պահպանողների սրտով լինի ամեն ինչ, քանի որ նրանք Ջանիբեկյանի համար ավելի մեծ արժեքներ են հետապնդում, քան բիզնեսմենները:
«Չնայած գիտեմ, որ փողն ավելի ուժեղ է, քան մնացած արժեքները, ուստի ուզում եմ ընդամենը` որքան հնարավոր է, եթե այն կառուցվի, լինի ճաշակով, հեռու եւ լինի այնպիսի տուրիստական վայր, որ չվնասի այդ արժեքներին, այսինքն` կարողանան գտնել ոսկե միջինը: Պետք է խաղաղությամբ, համերաշխությամբ, իրար սիրել-հարգելով կարողանան լուծում գտնել` մեկը մյուսին փոխզիջումների գնալով»,- ասաց դերասանը: