|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակը»գրում է. «Խորին «հրճվանքով» Ռուսաստանի հետ գազային պայմանագրին 77 ձայնով կողմ քվեարկած ԱԺ-ի գլխին ուրբաթ օրը 14 «Տոյոտա-Քեմրի» ավտոմեքենա է ընկել: Տարեվերջին ցնցոտիավոր այս հայրենիքում կատարելով նման` 850 հազար դոլարի գնում, հայրենի խորհրդարանը ու նրա նախագահը փորձում են թարմացնել ԱԺ նախագահի երկու տեղակալների եւ տքնաջան աշխատանքով տուն-տեղ պահող-փող աշխատող 12 մշտական հանձնաժողովների նախագահների ավտոմեքենաները, որոնք ընդամենը 2007 թվին էին գնվել: ԱԺ-ում ձեռն ի սիրտ բացականչում են. «Հե՜յ գիտի Թորոսյան, Նիկոյան, գնացին, իրենցից հետո մեծ խնայողություններ թողնելով, հիմա մինչեւ վերջին կոպեկը տարվա ավարտին մսխվել է»: Իսկ 2007-ի ավտոմեքենաներն ի՞նչ են անելու` հարցրինք ԱԺ աշխատակազմի մեր աղբյուրին: «Տալու են հանձնաժողովների նախագահների տեղակալներին»: Բա տեղակալների՞ ավտոմեքենաներն ինչ են անելու: «Հիմնականում դուրս են գրելու»: