|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վատիկանի բանկի տնօրեն Պաոլո Չիպրիանին եւ նրա տեղակալ Մասիմո Տուլին հրաժարական են տվել Վատիկանի բարձրաստիճան ֆինանսական աշխատակցի ձերբակալությունից հետո. տեղեկացնում է BBC-ն:
Վատիկանի ներկայացուցչի խոսքերով` նրանք այդ քայլին գնացել են` բանկի եւ Սուրբ աթոռի շահերից ելնելով:
Հիշեցնենք, որ 3 օր առաջ ձերբակալվել է Սալերնո քաղաքի եպիսկոպոս Նունցիո Սկարանոն, որին կասկածում են Վատիկանի բանկի միջոցով խարդախությունների իրագործման մեջ: 61-ամյա եպիսկոպոսը երկար տարիներ ծառայել է Սուրբ աթոռի եկեղեցական գույքի վարչությունում ` որպես ավագ հաշվապահ: Գործի շրջանակներում ձերբակալվել են եւս 2 հոգի` իտալական հատուկ ծառայությունների աշխատակից եւ բրոքեր: