|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Այսօր լրագրողների հետ զրույցում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ Գորիսի կրակոցներին:
Նա նախ նշեց, որ «իրավիճակին չի տիրապետում», բայց հետո բառացիորեն ասաց հետեւյալը. «Հարուցվել է քրեական գործ, գնում է քննություն, չեմ կարող ենթադրաբար պատասխանել այդ հարցին: Բնականաբար, որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ ցավ ապրել, ցավակցություն հայտնել այն զոհի կապակցությամբ, որ տեղի է ունեցել: Որ զոհեր չլինեն, առաջարկում եմ, որ լինի անաչառ քննություն, եւ մեղավորները պատասխան տան»:
Նախարարի կազմած նախադասությունից ակնհայտ է, որ իրավիճակին իսկապես չի տիրապետում: