|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բոստոնյան մարաթոնի ժամանակ ահաբեկչություն իրականացնելու մեւջ կասկածվող Թամերլան Ցարնաեւի դին հանձնել են նրա հարազատներին. տեղեկացնում է BBC-ն:
Թամերլանը մահացել էր ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ ստացած վերքերից: Նրա փոքր եղբայրը` Ջոհարը, ով նույնպես կասկածվում է նույն հանցագործության մեջ, ձերբակալված է:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին տեղի ունեցած բոստոնյան ահաբեկչության ժամանակ զոհվել է 3 մարդ, ավելի քան 260-ը վիրավորվել են: