|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը գործազուրկ կդառնա: Նրան կհեռացնեն ռազմաօդային ուժերից կառավարության` ծախսերը կրճատելու վերաբերյալ որոշման պատճառով. տեղեկացնում է mignews.com-ը:
Բրիտանական իշխանությունները որոշել են հրաժարվել թագավորական ռազմաօդային ուժերի փրկարարա-որոնողական ուղղաթիռային ծառայությունից եւ 10 տարվա պայմանագիր են կնքելու ամերիկյան ընկերություններից մեկի հետ: Այդ միջոցառումը կարող է պետական բյուջեի համար 1,5 մլրդ ֆունտ ստերլինգ խնայել:
30-ամյա Ուիլյամը կավարտի իր ծառայությունը ռազմաօդային ուժերում այս տարվա ամռանը, երբ նրա կինը` դքսուհի Քեյթը, լույս աշխարհ կբերի իրենց առաջնեկին: Արքայազնը պաշտոնապես կհայտարարի աշխատանքից հեռանալու մասին հաջորդ ամիս: