|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկին մահացել է: Ամենայն հավանականությամբ, նա ինքնասպանություն է գործել:
Ինչպես հաղորդում է ռուսական НТВ հեռուստաընկերությունը, Բերեզովսկու մահվան մասին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին.
«Քիչ առաջ զանգեցին Լոնդոնից, Բորիս Աբրամովիչ Բերեզովսկին ինքնասպան է եղել…»,- գրել է փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում
Բորիս Բերեզովսկին 67 տարեկան էր: Նա իր կյանքի ընթացքում բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել ԽՍՀՄ-ում և հետխորհրդային Ռուսաստանում: Իսկ 1999-2000 թվականներին եղել է պետդումայի պատգամավոր:
2000-ականների սկզբին որպես էմիգրանտ ապրել է Մեծ Բրիտանիայում` մշտապես քննադատելով Պուտինին և նրա վարած քաղաքականությունը: ՌԴ-ում նա մեղադրվում էր փողերի լվացման, բռնությամբ իշխանությունը զավթելու մեջ և հեռակա դատապարտվել էր ազատազրկման:
2008 թվականին Forbes-ը նրա կարողությունը գնահատել է 1.3 միլիարդ դոլար: