|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոսկվայի դատարանն արգելել է 52-ամյա տղամարդուն մեկ տարի քրիստոնեական եկեղեցիներ մտնել. գրում է Vz.ru-ն:
2012-ի սեպտեմբերին Մոսկվայում ձերբակալվել է պետերբուրգցի Յուրի Պիոտրովսկին, ով թանաք էր լցրել Մոսկվայի Սուրբ Փրկիչ եկեղեցու սրբապատկերներից մեկի վրա ու փչացրել այն: Նա հայտնել էր, թե գրանցված է հոգեկան-նյարդաբանական բուժհաստատությունում, սակայն հետագայում հայտնի էր դարձել, որ լիովին առողջ է:
Դատարանում Պիոտրովսկին ընդունել է իր մեղքը, զղջացել և ներողություն խնդրել բոլոր հավատացյալներից:
Դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել` սահմանափակելով նրա ազատությունը մեկ տարով, և այս ընթացքում արգելվում է նրա մուտքը քրիստոնեական եկեղեցիներ: