|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը ելույթ է ունեցել ԱԺ-ում, որի ժամանակ խոսել է ՀԱԿ ակտիվիստների մասին:
Նա նշել է, որ հունվարի 25-ին Վճռաբեկ դատարանը հետ է ուղարկել Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս
Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով բողոքը եւ տրամադրել 20 օր` նոր բողոք ներկայացնելու համար:
Ազատազրկված Տիգրան Առաքելյանը եւ դեռ ազատության մեջ գտնվող երեք մյուս տղաները, ըստ էության, պատանդ են դարձել իշխանությունների ձեռքում, որոնք փորձում են արդարադատության համակարգը օգտագործել որպես ընդդիմության վրա ազդելու քաղաքական գործիք:
Ըստ Զուրաբյանի` եթե Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողնի վերոհիշյալ ակտիվիստներին համապատասխանաբար 6, 3, 2 եւ 2 տարով ազատազրկելու որոշումը, մենք Հայաստանում կունենանք չորս քաղբանտարկյալ: