|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանում Սլովակիայի հյուպատոսությունը պարբերաբար ակցիաներ է իրականացնում` ուղղված պատմա-մշակութային հուշարձանների պահպանությանը: Այս անգամ սլովակ դիվանագետները մաքրել են Զվարթնոց տաճարի տարածքը. տեղեկացնում է Regnum գործակալությունը:
Աշխատանքներին մասնակցել է նաեւ ավելի քան 70 մարդ` Հայաստանի տարբեր շրջաններից:
Զվարթնոցը վաղ քրիստոնեական շրջանի հայ ճարտարապետության գլուխգործոցներից է, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: Կործանվել է 10-րդ դարում` երկրաշարժի հետեւանքով: Ներկայումս գոյություն ունի տաճարի վերականգնման նախագիծ: