|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Եթե մենք կարողանում ենք հաղթել Ազգային ժողովի ընտրություններում, պարզ է, չէ՞, որ Աբրահամյան Հովիկը ավելի ցածր պաշտոն չի ստանալու: Եվ ես գտնում եմ, որ իմ որոշումը ճիշտ էր»,- իր հրաժարականից հետո հայտարարել էր արդեն ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը:
Նրան շտաբի պետի պաշտոնն առաջարկվել էր դեռ ամիսներ առաջ, սակայն, «ՉԻ» տեղեկություններով, Աբրահամյանը չէր համաձայնել միանգամից գնալ շտաբ` փորձելով ճշտել, թե դրա դիմաց իրեն ի՞նչ է առաջարկվելու:
Եվ ահա, մեր տեղեկություններով, այդ «բազարն» ավարտվել է նրանով, որ եթե ՀՀԿ-ն կարողանա քաղաքական մեծամասնություն ձեւավորել խորհրդարանում, ապա վարչապետի պաշտոնը Սերժ Սարգսյանը վստահելու է հենց Հովիկ Աբրահամյանին: