|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սերժ Սարգսյանը, հանաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, արդեն սկսել է զբաղվել մեծամասնական այն ընտրամասերով, որտեղ ավանդաբար առաջադրվում են մեկից ավելի ՀՀԿ-ականներ: Մասնավորապես` նա հրավիրում է մարզերի պաշտոնյաներին` մարզապետեր, կուսակցության տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ այլք, ու նրանց առաջարկում է իրատեսորեն ներկայացնել, թե տեղերում ՀՀԿ-ական պոտենցիալ թեկնածուներից ով ավելի շատ հնարավորություններ ունի:
Ընդ որում, Սարգսյանը պահանջում է իրեն օբյեկտիվ իրավիճակ ներկայացնել: «Ժողովուրդ»-ի աղբյուրների հավաստացմամբ` Սերժ Սարգսյանի` վերջին շրջանի հարցումները վերաբերել են Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերին, որոնցից վերջինում ավանդաբար առաջադրվում են Հրանուշ Հակոբյանը եւ Տիգրան Արզաքանցյանը: Արմավիրի մարզի դեպքում խոսքը բոլորովին նոր թեկնածուների մասին է եղել, որոնց անունները կներկայացնենք հստակեցնելուց հետո: