|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հոկտեմբերի 10-ին Ստամբուլից Երեւան ժամանող ինքնաթիռն օդ բարձրացավ 4,5 ժամ ուշացումով:
Ուշացման եւ դրա պատճառների մասին թռիչքի պատրաստվող լրագրողները իմացել են ոչ թե հայտարարությունից, այլ Թուրքիայում հայ լրագրողներին ուղեկցող երիտասարդից, ով օդանավակայանի կայքում տեսել էր այդ լուրը եւ զանգահարել նրանց:
Ոչ մի հայտարարություն, ներողություն չի հնչել պատճառված անհանգստության համար: Երբ լրագրողները փորձել են ավիաընկերությունից պարզաբանում ստանալ, հայ առեւտրականները նրանց «կարգի են հրավիրել»` պահանջելով «լուռումունջ» սպասել հետագա ցուցումների:
«Իրանք հիմա ինչ ուզեն` կարան անեն, էնքան վատություն կանեն, տոմսդ անուլիռովատ կանեն»,- ասել է նրանցից մեկը` հավելելով. «Ամսվա էս գլխից ստեղ ենք, էն գլխից ստեղ ենք, էս երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ չկան, ոնց ուզում են` ընենց էլ պիտի անենք»: