|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առաջիկա օրերին մեկնելու են Երուսաղեմ: Ուխտավորները, թերթի տեղեկություններով, որոշել են սուրբ քաղաքում մեղքերի թողություն ստանալ:
Արմեն Ղուլարյանը մեզ հետ հեռախոսազրույցում, չգիտես ինչու, նյարդայնացած նշեց, որ ինքը ոչինչ մեզ չի ասելու: «Ոչ մի տեղ էլ չենք գնում»,- ասաց ու անջատեց հեռախոսը: Իսկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անհասանելի էր: