|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուս-վրացական պատերազմի երրորդ տարելիցին պատասխանել է ռուս և վրացի լրագրողների հարցերին:
Ռուսաստանի ղեկավարն առաջին անգամ հավանական է համարել Վրաստանի հետ հարաբերությունների վերսկսումը գործող իշխանությունների պարագայում, եթե այդ երկիրը դադարեցնի խոչընդոտել Ռուսաստանի՝ Առևտրի միջազգային կազմակերպությանը անդամակցելուն:
Նշենք, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Վրաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները կվերականգնվեն միայն այդ երկրում իշխանափոխությունից հետո:
Այնուամենայնիվ, Դմիտրի Անատոլևիչը հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արժանի է միջազգային դատարանի: