|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ պետական եւ ոչ պետական բուհեր դիմած 2628 դիմորդներից ուսանող կդառնան 2150-ը: Այդ մասին այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացած է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-2012թթ. ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստում ասել է հանձնաժողովի պատասխանատու Ռոբերտ Սուքիասյանը:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը հաստատել է նաև անվճար և վճարովի ուսուցման համակարգի մրցույթի արդյունքները: Ընդունելության շեմը հաղթահարած դիմորդների ցուցակները կհրապարակվեն սահմանված ժամկետներում: