|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մի խումբ վրացի երիտասարդներ պատրաստվում են այսօր երեկոյան բողոքի ակցիա անցկացնել Թբիլիսիի զբոսայգիներում համբուրվելն արգելելու դեմ:
Նախաձեռնող խումբը պլանավորում է, որ երիտասարդները զույգերով հավաքվելու են Վրաստանի նախագահի նստավայրի մոտ գտնվող Վակե այգում եւ, որպես բողոքի նշան` համբուրվելու են:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», երիտասարդներին վրդովեցրել է այն, որ անվտանգության ծառայողներն արգելել են համբուրվել թբիլիսյան ամենամեծ զբոսայգում` Վակեում, եւ ասել, որ իրենց պարկեշտ պահեն հասարակական վայրում:
Ակցիայի նախաձեռնողները հատուկ էջ են բացել Facebook-ում եւ շատ երիտասարդների աջակցությունը ստացել: